Աշխարհի ամենաբաղձալի փեսացուներից մեկը՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, նոր սիրավեպ է սկսել Հունաստանի արքայադստեր` Մարիա Օլիմպիայի հետ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 31-ամյա Հարին 19-ամյա Մարիա Օլիմպիայի հետ ծանոթացել է իր ազգական արքայադուստր Բեատրիսի միջոցով:
Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ Հարին «կորցրել է գլուխն» ու սկսել է հանդիպել հույն արքայադստեր հետ։ Նշվում է, որ երիտասարդները պատրաստվում են միասին մեկնել Շվեյցարիա` դահուկ քշելու։
Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ Հարիի ավագ եղբայրը` արքայազն Ուիլյամը, ու նրա կինը` Քեյթ Միդլթոնը, շատ են հավանել երիտասարդ Մարիա Օլիմպիային ու կարծում են, որ նա շատ սազական հարսնացու է Հարիի համար:

