Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվարցովան հայտարարել է, որ երկրում գրիպի համաճարակը ժամանակից շուտ է սկսվել:
Նախարարի խոսքով՝ այս տարի գրիպի համաճարակը Ռուսաստանում կտարածվի ոչ միայն Չինաստանի հյուսիսային շրջաններից, ինչպես սովորաբար լինում է, այլ նաև Ուկրաինայից, որտեղ արդեն արտակարգ իրավիճակ է:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում 9 մարդ է մահացել գրիպից` ամանորյա արձակուրդներից հետո։