Չեչնիայի հրատարակության ու տեղեկատվության, արտաքին կապերի, ազգային քաղաքականության հարցերով փոխնախարար Լեմա Գուդաևը ֆլեշմոբ է սկսել սոցցանցերում:
«Lenta.ru»-ի հաղորդմամբ՝ չեչեն պաշտոնյան լրագրողական հանրության անունից Instagram-ում սկսել է «Կադիրով՝ Ռուսաստանի պարծանք» ակցիան:
Պաշտոնյան բացատրել է, որ ակցիան հղացել է «արտահամակարգային ընդդիմության կողմից Կադիրովի դեմ տեղեկատվական ագրեսիայի» պատճառով:
Նշվում է, որ ակցիայի հեշթեգերն են #պուտին, #կադիրով, #կադիրովռուսաստանիպարծանք, #հինգերորդշարասյուն, #ընդդիմություն, #ռուսաստանիապագան:
Օրերս Ռուսաստանի հասարակական գործիչներին վրդովեցրել էր Կադիրովի հայտարարությունը, թե «արտահամակարգային ընդդիմությունը» ազգի թշնամին է, ինչից հետո սկսվել էին հայտարարություններ տարածվել և ստորագրահավաք անցկացնել: