Հասարակություն 

Մահանալուց առաջ 26–ամյա Արաքսյան անձեռոցիկի վրա գրել էր` որդուս անունը Ռուբեն կդնեք (ֆոտո). news.am

News.am-ը գրում է. Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 31-ին կեսարյան հատումով լույս աշխարհ եկած փոքրիկի մայրը՝ 26-ամյա Արաքսյա Դանիելյանը,  մահանալուց առաջ ամուսնուն խնդրել է որդուն իր հոր անունով`Ռուբեն կոչել:

«Իր երազանքն է եղել, որ երբ տղա ունենա, նրան հոր անունով կոչի: Մահանալուց օրեր առաջ, երբ գիտակցությունը դեռ տեղն էր, անձեռոցիկի վրա գրել էր՝  մի խնդրանք ունեմ՝ երեխայի անունը դրեք Ռուբեն»,- NEWS.am-ին պատմեց մահացած ծննդկանի տեգրը՝ Արման Քոչարյանը:

Արմանը պատմեց, որ Արաքսյան կեսարյան հատումից հետո չէր խոսում, սկզբում հեռախոսի, հետո թղթի վրա էր գրում՝ ինչ ցանկանում էր ասել:

«Վերջին օրերին ինչ ասել է, թղթի վրա է գրել: Մատերը որ դողում էր, հեռախոսի վրա դժվարությամբ էր գրում, թղթի վրա էր գրում»,- պատմեց Արմանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից