Ադրբեջանում 67-ամյա Գյուլարա Հասանովան սեփական բնակարանում բենզին է լցրել իր վրա եւ այրել մարմինը։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ին Սուրուխանի շրջանի Ենի Գյունեշլի ավանում։
Կնոջը ծանր վիճակում տեղափոխել են Հանրապետական այրվածքաբանական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ինքնասպանության պատճառները չեն նշվում։