ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հունվարի 18-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1990 թ. ծնված, նախկինում դատապարտված Սուրեն Վ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է ԱԿՄ տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 1 փամփշտակալ, 7.62մմ տրամաչափի 4 փամփուշտ և 2 փաթեթ` մոտ 0.8 գ և 11.1 գ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ Սուրեն Վ.-ի հայտարարության` ինքնաձիգը 2015 թ. դեկտեմբեր ամսվա սկզբին իրեն է տվել նույն քրեական գործով կալանավորված Արսեն Ղ.-ն, իսկ թմրամիջոցը պահել էր իր տանն անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է քննություն: