Հասարակություն 

Սամվել Ալեքսանյանը խանո՞ւթ է պայթեցրել

Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 144/6 հասցեում գործող հագուստի սրահում: Անհայտ անձը պայթուցիկ է տեղադրել խանութի ապակու վրա և պայթեցրել այն, ինչի հետևանքով կոտրվել են խանութի ապակիները, մի քանի մանեկեններ: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով զոհեր, վիրավորներ չկան և հրդեհ տեղի չի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղի գործողություններն արձանագրել է խանոթում տեղադրված տեսախցիկը, որում երևում է, թե ինչպես է «կենդանին» նախ 2 անգամ փորձում պայթեցնել և միայն 3-րդ փորձից է կարողանում հասնել իր նպատակին:

Մանրամասն՝ shamshyan.com

դֆ

Նույն շարքից