Ամերիկացի մասնագետները պարզել են, որ կապ կա մարդու ձայնի և նրա հասակի միջև: Պարզվում է, որ լսելով մարդու ձայնը, կարելի է որոշել նրա հասակը՝ առանց որևէ սարքի:
Փորձարկման համար գիտնականները հավաքագրել են կամավորների, որոնք պարզապես լսել են մարդկանց ձայներ ու ասել, թե իրենց կարծիքով, նրանցից որոնք են բարձրահասակ կամ ցածրահասակ: Պարզվել է, որ 62,5 տոկոսով նրանք ճիշտ են եղել: Մարդու կոկորդում կա մի բաղադրիչ, որի հաճախականությունը ուղղակիորեն կախված է կոկորդի չափսերից, գրում է «ԵվրոՍՄԻ»-ն: