Հասարակություն 

Փոթորկի պատճառով Վրաստանում փակվել են բոլոր երեք նավահանգիստները

Վրաստանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փակվել են բոլոր երեք նավահանգիստները:

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության փոխանցմամբ՝ վատ եղանակին նավահանգիստների աշխատանքի դադարեցումը աշխատանքի սովորական ռեժիմ է, որը չի հանդիսանում արտակարգ իրավիճակ:

Վերջին տվյալներով՝ Աջարիայում առափնյա գոտում քամին հասնում է 3 բալի ու սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 5 բալ:

Նույն շարքից