Հասարակություն 

Արմավիրի մարզում գյուղացիները սպառնում են անցնել հայ-թուրքական սահմանը

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակչության գրեթե 80 տոկոսը հայտնվել է անելանելի վիճակում:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Դեկտեմբերի 30-ին և 31-ին տեղացած առատ ձյան հետևանքով գյուղի 90 տոկոս ջերմոցներն ավերվել են՝ վնասելով ջերմոցներում եղած բանջարաբոստանային կուլտուրաները: Վարկով փող ենք վերցրել ու քրտինքով ջերմոցները ցելոֆանապատել ենք, բայց ձյունը իր սև գործն արել է: Դիմել ենք գյուղապետ Ավագ Միքայելյանին՝ խնդրելով, որպեսզի գյուղապետն էլ դիմի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Մեր ուզածն իրենցից ոչ ողորմություն է, ոչ էլ եսիմ ինչեր ենք ուզում. խնդրում ենք, որպեսզի մարզպետը դիմի կառավարություն, որպեսզի կառավարությունը բարի կամք դրսևորի և 1-1,5 տարով սառեցնեն մեր վարկերը, որպեսզի կարողանանք տան էղած-չեղածը, վերջին ապրանքը վաճառենք ու էդ գումարով ջերմոցները նորից վերականգնենք: Մենք իրանցից ոչ գումար ենք ուզում, ոչ էլ ցելոֆան (պոլիէթիլենային ծածկ): Միակ խնդրանքն է վարկերի սառեցում՝ ժամանակավորապես»:

Ջերմոցները նշված գյուղի բնակիչների ապրուստի միակ միջոցն է, մարդիկ դրանով են պահում իրենց գոյությունը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից