Հասարակություն 

Եգիպտոսի զբոսաշրջիկության ոլորտը հայտնվել է կաթվածահար վիճակում

Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտն ամենալուրջ վնասներն է կրում վերջին 20 տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուն: Սինայում ռուսական A321 ինքնաթիռի կործանումից հետո ոլորտն ամսական կորցնում է 2.2 մլրդ եգիպտական ֆունտ (283 մլն դոլար): Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

«A321-ի հոկտեմբերի 31-ի ավիաաղետից և ողբերգությանը հաջորդած ռուսական և բրիտանական ինքնաթիռների՝ Եգիպտոս թռիչքների դադարեցումից հետո նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին առողջարաններ զբոսաշրջիկների հոսքն ընկել է 50 տոկոսով,-նշվում է զեկույցում:-Զբոսաշրջության հատվածի վնասները կազմել են 2,2 մլրդ եգիպտական ֆունտ, ներգնա զբոսաշրջության ընդհանուր անկումը 2014 թվականի համեմատությամբ գնահատվում է 10 տոկոս, իսկ եկամուտների նվազումը՝ 15 տոկոս»:

Ըստ զբոսաշրջության նախարարության տվյալների՝ ընդհանուր առմամբ 2015 թվականին Եգիպտոս է այցելել 9.3 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 6 տոկոսով պակաս է 2014 թվականի համեմատությամբ:

Նույն շարքից