Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այսօր ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը։
Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։ Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ գործնական փոխգործակցության մի շարք թեմաներ, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակը, Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման միջնորդական ջանքերը։