Քաղաքական Միջազգային 

Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Մերկելի վարկանիշը կտրուկ անկում է գրանցում

Գերմանիայի սոցիոլոգիական ծառայությունները հայտնում են կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միությունների աջ կենտրոնամետ բլոկի վարկանիշի ռեկորդային անկման մասին, փոխանցում է Reuters գործակալությունը։

Հարցումների տվյալներով՝ վերջին ամիսներին պահպանողականների քաղաքականության աջակցությունը Գերմանիայի հասարակության մեջ նվազել է 2.5 տոկոսով՝ հասնելով 32.5 տոկոսի։ Դա վատագույն ցուցանիշն է 2013-ին բունդեստագի ընտրություններից ի վեր։

Հարցումները, սակայն, մատնացույց են անում աջ եվրոսկեպտիկների ազդեցության աճ՝ 12.5 տոկոս, մինչդեռ 2013-ին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հավաքել էր ընդամենը 4.7 տոկոս և նույնիսկ չէր կարողացել մուտք գործել խորհրդարան։

Ըստ հարցումների՝ Գերմանիայի բնակիչների 40 տոկոսը, որոնք ներգաղթյալների սերունդներ են, կածում են, որ երկիրը պետք է ավելի քիչ թվով փախստականների ընդունի։ Նրանց հետ համաձայն է տեղացիների 45 տոկոսը։

Նույն շարքից