Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Շենգենյան գոտին կարող է երկու ամիս անց դադարել գոյություն ունենա: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Քաղաքական գործիչը հստակեցրել է, որ ԵՄ երկրների միջև առանց արտոնագրի ռեժիմը կարող է չեղարկվել, եթե իշխանություններին չհաջողվի լուծել ներգաղթյալների հետ կապված խնդիրը:
«Մենք առավելագույնը երկու ամիս ունենք` դրությունը վերահսկողության տակ վերցնելու համար»,- ասել է Տուսկը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ Եվրամիությունը «կկործանվի որպես քաղաքական նախագիծ», եթե չկարողանա ապահովել իր արտաքին սահմանների անվտանգությունը: