Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

ՀՅԴ-ի պահանջներն ավելի մեծ են, քան նրանց առաջարկում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շատ հարցեր կան, որոնք բազմակողմանի քննություն են պահանջում, բացի դա՝ պորտֆելների հարցում համաձայնություն չկա»,– մեզ տեղեկացրեց ՀՅԴ-ՀՀԿ բանակցություններից իրազեկ անձը։ Բանակցությունները մեկնարկել են անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 30-ին, հունվարի 8-ի կողմերը երկրորդ հանդիպումն է եղել, դրանից հետո՝ եւս 1-2-ը։ Նույնիսկ պահ է եղել, որ 99 տոկոսանոց որոշում են ընդունել, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է։

Բանն այն է, որ ՀՅԴ-ի պահանջներն ավելի մեծ են, քան նրանց առաջարկում են։ Նրանք երեք նախարարական, երեք մարզպետական պորտֆելների հավակնություն ունեն, ընդ որում՝ ազդեցության մեծ դաշտ ունեցող գերատեսչությունների, ինչպիսին տարածքային կառավարման նախարարությունն է։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից