ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-22-ն աշխատանքային այցով մեկնել է Աթենք. տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը։
Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուտսիսի, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Անաստասիոս Կուրակիսի և Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Ամանատիդիսի հետ: