Հայաստան Քաղաքական 

Կառավարությունը հաստատեց Այգեհովիտ-Այգեպար նոր ճանապարհի անվտանգությունն ապահովող նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհը շրջանցող, նորակառույց 3.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհն ընդգրկվեց կառավարության սահմանած ճանապարհների պահպանման և շահագործման ցանկում:

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի խոսքով՝ նախագծի ընդունման նպատակն է ապահովել նորակառույց ճանապարհի երթևեկության անվտանգությունը:

Նշենք, որ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհին պարբերաբար հակառակորդը կրակ էր բացում այնտեղով երթևեկող ավտոմեքենաների ուղղդությամբ:

Նույն շարքից