Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հաստատված նախագծով երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով:

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 միլիոն և հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,5 միլիոն դրամ: Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում հիսուն հազար դրամները, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան 500 հազար դրամը կանխիկ է վճարվում:

 

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ նպաստների համար նախատեսված 4 միլիարդ դրամից անկանխիկ վճարման անցնելու դեպքում շուրջ 40 միլիոն դրամ կխնայվի:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս տարվա ընթացքում 13 500 ընտանիք իրավունք կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ 25 հազար դրամի չափով:

 

Նույն շարքից