Հասարակություն Պատահարներ 

Կիևյան կամրջի տակ մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները բախվում են իրար. կա վիրավոր. Shamshyan.com

Հունվարի 20-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Կիևյան կամրջի տակ՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են մի քանի տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մերկասառույցի պատճառով մեքենաներից 2 դուրս են եկել երթևեկելի գոտուց. մեկը բախվել է ապառաժ քարին, իսկ մյուսն էլ՝ էլեկտրասյանը։

Վթարի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է, իսկ «Սանիթեք» ընկերությունը նշված հատվածում ճանապարհի մշակման աշխատանքներ չի կատարել:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից