Քաղաքական 

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է այս տարվա առաջին խմած վարորդների մեքենաներով

Երեկ՝ հունվարի 19-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28 տրանսպորտային միջոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 23 վարորդ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 150-350 հազարական դրամի չափով:

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ առաջին հերթին մտածեն իրենց անվտանգության մասին և չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և որ ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրանք ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ հանգրվանելու են «գաի պլաշչադկայում»:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից