Բարի օր Միջազգային Քաղաքականություն Ֆեյսբուք 

1960 թվականի այս օրը Ջոն Քենեդին ընտրվեց ԱՄՆ-ի 35-րդ նախագահ

analitik.am

Հայտնի քաղաքական գործիչ Ջոն Քենեդին ծնվել է 1917թ.-ի մայիսի 29-ին Մասաչուսեթս նահանգում: Հայրը Ռուզվելտի առաջին օգնականներից էր, կառավարությունում անվտանգության ծառայության պետն էր, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը:
Գերազանց ավարտելով Հարվադի համալսարանը` Ջոն Քենեդին աշխատանքի է անցնում հոր մոտ որպես գործավար՝ ստանալով գործնական գիտելիքներ:

Հաղթելով 1947թ.-ի Կոնգրեսի ընտրություններում՝ դառնում է ներկայացուցիչների պալատի անդամ, 1952թ.-ին՝ սենատոր: 1957 թվականին Ջոն Քենեդին իր թեկնածությունն է առաջադրում նախագահական ընտրություններում:

1960թ. հունվարի 20-ին Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվում է որպես նախագահի թեկնածու և ձայների փոքր առավելությամբ հաղթում:

Իր անձնական հատկանիշների շնորհիվ Քենեդին երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում: Քենեդին սպանվում է 1963 թվականի նոյեմբերի 22-ին:

Նույն շարքից