Հունվարի 20-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի մոտակայքում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (5 ուղևոր):