Առողջապահություն գլխավոր 

ՀՀ-ում H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել. նախարար

ՀՀ-ում H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Այս պահին կտրուկ բարելավվում է նկատվում, հիվանդների մոտ 99 տոկոսն ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում հիվանդանոցներից:

Անդրադառնալով դպրոցներում արձակուրդները երկարացնելուն՝ նախարարն ասաց, թե հարցը դեռևս քննարկվում է:

«Մենք մինչև ուրբաթ օրը կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում նոր հանդես կգանք առաջարկով»,-նշեց նախարարը:

Նախարարը նշեց, որ այս պահին արհեստական շնչառական ապարատին է միացված թոքաբորբով 7 հիվանդ:

«124 հղիներից այս պահին 94-ն են մնացել հսկողության ներքո, սուր շնչառական վարակներով 1230 դեպքերից՝  այս պահին 982-ը, երեխաների թիվը նվազել է շուրջ 170-ով»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ նվազել են նաև շտապօգնության կանչերի թիվը, հատկապես պայմանավորված սուր շնչառական հիվանդացությամբ:

«Կարծում եմ, որ այդ բարելավումը կարող ենք համարել որպես օրինաչափություն»,-ասաց նախարարը:

Նույն շարքից