Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ է սնահավատությունը

analitik.am

«Սնահավատություն» բառն իսկ հուշում է, որ սրան չի կարելի լուրջ վերաբերվել, առավել ևս հավատալ դրան, քանի որ այդ երևույթը իմաստ ու բովանդակություն չունի, կարծում են հոգեբանները։ Վլ․ Դալի բառարանում սնահավատությունը բառը նշանակում է՝ թյուր, սխալ հավատք ինչ-որ բանի հանդեպ։

Մասնագետները գտնում են, հավատալով ոչ իրական, երևութական բաների՝ ձևախեղում ենք մի շարք արժեքներ' և' հոգևոր, և' նյութական:

Հոգեբաններն ու հոգևորականները համակարծիք են այս հարցում և փաստում են' սնահավատությունը բնորոշ է թույլ մարդկանց:

Սնահավատ մարդը ձեռք է բերում հավատալիքներ, որոնք գոյություն չունեն ու թույլ է տալիս, որ դրանք կառավարեն իրեն․ սա միշտ արդարացում ունենալու լավագույն ձևն է. աղը թափվեց' վիճեցի, թռչունը պատուհանից մտավ'սպանեցի… Սա շատ բնորոշ է մարդկանց, ովքեր ցանկանում են հեշտ ապրել:

Հոգեբանները պնդում են, որ սնոտիապաշտությունը համամարդկային երեւույթ է: Ճապոնացիները, օրինակ, վատ նախանշան են տեսնում երեքով լուսանկարվելու մեջ. մեջտեղում հայտնվածը կարող է հրապուրել իր սեփական մահվանը։

Տուն մտած թռչնակը իտալացին համարում է շատ վատ նշան: Ի դեպ, դրա վրա հայերն էլ չեն ուրախանում, այլ աշխատում են բուժել եւ բաց թողնել, այլապես «մարդ կմահանա»:

Ոչ մի չինացի գիշերվա 12-ից հետո եղունգները չի կտրի, քանի որ դրանով նա իր տուն կհրավիրի անդրշիրիմյան անցանկալի հյուրերի։

Նույն շարքից