Առողջապահություն Հասարակություն Ֆեյսբուք 

Պատրա՞ստ էր Հայաստանը Խոզի գրիպին

Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Խոզի գրիպի պարագայում Հայաստանի առողջապահության համակարգն առավել արագ, ժամանակին արձագանքեց և օպերատիվ աշխատեց, քան մեր ռեգիոնի այլ պետությունների` նաև Ռուսասատանի առողջապահության համակարգերը : Մեր բժիշկները, օր ու գիշեր աշխատելով, ամանորյա տոները հիվանդանոցներում անցկացնելով, փրկեցին հազարավոր մարդկային կյանքեր.... Յուրաքանչյուր մարդկային կորուստ ցավ է , ողբերգություն և յուրաքանչյուրս սգում ենք H1N1-ի արդյունքում մահացած մեր 18 քաղաքացիների համար , բայց պետք է փաստենք , որ հազարավոր կյանքեր փրկվել են և բժիշկներին, առողջպահության համակարգի աշխատողներին պետք է շնորհակալ լինել, այլ ոչ` մեղադրել անգործունեության մեջ : Անցած տարի դեռևս սեպտեմբեր ամսին Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հրաման է ստորագրել` հանձնարարելով համակարգին պատրաստվել H1N1 վիրուսին, և համակարգը մեծ մասամբ պատրաստ է եղել, որի արդյունքում , ի տարբերություն Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի կամ Ռուսաստանի , Հայաստանում մարդկային կորուստների թիվն անհամեմատ ավելի փոքր է (ուղղակի Հայաստանում անհամեմատ նաև բարձր է խոսքի ազատության մակարդակը և ամեն բան լուսաբանվում է, և ոչինչ չի թաքցվում): Մենք պետք է սովորենք նաև գնահատել և հարգել պրոֆեսիոնալների աշխատանքը, այլ ոչ` պոպուլիստական կամ հուզական հայտարարություններով պանիկայի մատնենք մեր հասարակությանը:

Ես շնորհակալ եմ մեր առողջապահության համակարգի բոլոր աշխատողներին , որ հավատարիմ մնացին հիպոկրատի երդմանն ու օր ու գիշեր կանգնեցին Հայաստանը պաշտպանող իրենց բաժին «սահմանին»:

Նույն շարքից