Հասարակություն 

Դպրոցներում գարնանային արձակուրդներ չեն լինի. Արմեն Աշոտյան

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հունվարի 20-ին ասուլիսի ընթացքում հայտնեց, որ  դասերի տասնօրյա դադարը լրացուցիչ խնդիրներ ստեղծելու է կրթության կազմակերպման տեսակետից, ու այդ խնդիրների կարգավորման համար կա համապատասխան առաջարկություն:

«Եթե համապատասխան գերատեսչությունը կառավարության առջև բարձրացնի նմանատիպ խնդիր և եթե կառավարությունն ընդունի այդ խնդրի գոյությունն ու կարևորությունը՝ տալով համապատասխան հանձնարարական, բնականաբար, մենք մեր լիազորությունների շրջանակներում կկատարենք այդ հանձնարարականը:Ակնհայտ է, որ մենք չենք ունենա գարնանային արձակուրդներ:

Կրթական գործընթացի տասնօրյա դադարը 5 օրով կարող ենք վերականգնել այն դպրոցներում, որոնք գնում էին գարնանային արձակուրդի: Ոչ բոլոր դպրոցներն են ունեցել գարնանային արձակուրդ, որովհետև մարզային դպրոցներից շատերը մեզ դիմում էին դասերի գրաֆիկը փոխելու խնդրով՝ ելնելով ջեռուցման խնդրից, եղանակային պայմաններից և այլն: Եվս 5 ուսումնական օր լրացնելու համար դպրոցներին կառաջարկենք կամ 5 շաբաթ օր դաս անցկացնել, կամ մեկական լրացուցիչ ժամ դնել շաբաթվա ընթացքում: Լրացուցիչ ժամերի հետ կապված դպրոցներն իրենք կորոշեն՝ ինչպես վարվել»,- ասաց նախարարը:

Նույն շարքից