Ռուսաստանում գրիպի հետևանքով այս տարի մահացել է 27 մարդ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Յակովլևան:
«Հունվարի 18-ի դրությամբ գրիպից մահացածների թիվը 27 է: Հիմնականում նրանք պատկանում են ռիսկի խմբին, ովքեր չեն պատվաստվել, ինչպես նաև մարդիկ են, ովքեր ուշ են դիմել բժշկական օգնություն ստանալու համար»,- ասել է նա, ում խոսքերը մեջբերում է TASS-ը:
Նրա խոսքով՝ գրիպի պատճառով առաջացած բարդություններից առավել շատ են մահացել Սանկտ Պետերբուրգում: