Արագածոտնի մարզի Միրաք գյուղից այսօր՝ հունվարի 20-ին, հրշեջ-փրկարաները ամենագնացով (Буран) եւ ոտքով 3կմ հեռավարության վրա գտնվող շտապօգնության մեքենա են տեղափոխել 2-ամյա հիվանդ երեխայի, որին տեղափոխել են Ապարանի ԲԿ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հունվարի 20-ին, ժամը 11.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ Արագածոտնի մարզի Միրաք գյուղին՝ հիվանդ երեխային բուժօգնություն ցուցաբերելու համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ամենագնացով (Буран) 2014 թ. ծնված Ա. Մ.-ին և մորը՝ Կ. Ի.-ին գյուղից տեղափոխել են մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող շտապօգնության ավտոմեքենայի մոտ. Ա. Մ.-ն տեղափոխվել է Ապարանի ԲԿ:
Բժիշկները Ա.Մամոյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Լուսանկարները՝ Shamshyan.com-ի
