Հասարակություն 

Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Կոտայքի մարզի Զովաշեն-Հատիս և Արագածոտնի մարզի Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնապար, Սիփան, Ավշե, Միրաք գյուղերի ավտոճանապարհները: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դժվարանցանելի են Զանգեր-Սիսիան, Մադինա-Վերին Գետաշեն և Արագածոտնի մարզի Մուլքի, Բերքառատ գյուղերի ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Բերդ և Իջևան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների, իսկ թեթև մրդատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից