Քաղաքական Միջազգային 

Վենեսուելան Իրանից ակնկալում է նավթի գների արդարացի սահմանում. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Իրանի նախագահ Հասան Ռուհանիին կոչ է արել աջակցել համաշխարհային շուկայում նավթի գների վերականգնմանն ուղղված միջոցառումների ձեռնարկմանը: Այս մասին հայտնում է TASS-ը:

Նա հայտնել է, որ երեքշաբթի հեռախոսով բանակցել է իր իրանցի գործընկերոջ հետ:

Անհրաժեշտ է նավթային շուկայի պաշտպանության և այնտեղ «արդարացի ու կայուն» գներ սահմանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել՝ նշել է Մադուրոն Կարակասում Տնտեսության հարցերով ազգային խորհրդում ելույթի ժամանակ:

Ռուհանիի հետ զրույցի ժամանակ նա նաև կողմ է արտահայտվել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամների հանդիպման անցկացմանը՝ ռազմավարություն մշակելու համար, որը հնարավորություն կտար կայունացնել ածխաջրածնային հումքի գները:

Մադուրոյի խոսքով՝ «ժամանակն է նավթի շուկայում սահմանել կայունության և դրա վերականգնման նոր հիմքեր»:

Նույն շարքից