Հասարակություն 

Շաբաթվա ընթացքում Երևանի պոլիկլինիկաներ այցելությունների թիվը կրճատվել է 234-ով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում անցած շաբաթ և կիրակի օրերին նույնպես սահմանվել է հերթապահություն։ Նախորդ շաբաթվա համեմատ քաղաքացիների այցելությունների թիվը կրճատվել է 234-ով` կազմելով 1630 այց:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ու վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը հերթական շրջայցն են կատարել մայրաքաղաքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում, տեղերում զրուցել այցելուների և բուժանձնակազմի հետ:

Հունվարի 15-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների տեղամասային թերապևտներին և մանկաբույժներին է դիմել 17 հազար 538 քաղաքացի: 4 հազար 612 քաղաքացու մոտ, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի շուրջ 25 տոկոսը, հայտնաբերվել է սուր շնչառական հիվանդություն, ինչը փաստում է, որ նախորդ օրերի համեմատ հիվանդացության ցուցանիշը նվազել է:

Նույն շարքից