Հասարակություն 

Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Հունվարի 19-ին, ժամը 06.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երեւան-Կիեւ չվերթի ինքնաթիռի ուղեւորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երեւան-Կիեւ չվերթի ինքնաթիռի ուղեւոր, 1968 թ. ծնված Նուշիկ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է անհայտ տրամաչափի 1 փամփուշտ:

Նուշիկ Մ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից