Պերուում մահացել է պատմության մեջ ամենաերիտասարդ մայրիկը՝ Մեդինեն, ով երեխա է ունեցել 5 տարեկանում: Նա մահացել է 83 տարեկան հասակում, գրում է Ren.tv-ն:
Մեդինեի մասին աշխարհն իմացավ 1939 թվականին: Հենց նա էր այն աղջիկը, ով 5 տարեկանում ծննդաբերել է: 5-ամյա երեխան կյանք էր տվել լիովին առողջ երեխայի, ով չէր տարբերվում մյուս նորածիններից:
Ինչպես հայտնի դարձել աղջկա հասունացումը սկսվել է դեռ 8 ամսականից, իսկ 5 տարեկանում նա արդեն ունեցել է կազմավորված կուրծք: