IT Գիտություն Հասարակություն Տնտեսություն 

iPhone-ը գաղտնիք ունի, որը կարող է փրկել Ձեր կյանքը

analitik.am
Պարզվում է, որ «iPhone»-ն ունի մի գործառույթ, որը կարող է փրկել Ձեր կյանքն արտակարգ իրավիճակում։ Ամերիկացի բժիշկ Ջուլի Տոմսոնն ասել է, որ իրեն  դիմող շատ հիվանդներ չգիտեն, թե ինչպես արտակարգ իրավիճակում կապվել իրենց հարազատների հետ։
Պարզվում է, որ բժշկական կարևոր տեղեկատվությունը կարելի է ստանալ, նույնիսկ եթե iPhone-ի էկրանը փակ է։
Սկզբունքը նույնն է, ինչ արտակարգ կանչերի դեպքում։
Նախ անհրաժեշտ մտնել «Health» հավելվածը, որի նշանն այս տեսքն ունի։

1a

Բացելով էկրանի ներքևի անկյունը՝ կտեսնեք «Medical ID» նշանը։ Սեղմեք այն և լրացրեք հարցաթերթիկը։

150

Լրացրեք բոլոր տողերը. արյան խումբ, հակացուցված դեղերի նկատմամբ ալերգիաների ռեակցիան և այլն։

Բժիշկը կկարողանա ստանալ Ձեր հեռախոսի մեջ եղած տեղեկատվությունը, նույնիսկ եթե Դուք անգիտակից վիճակում եք։

222

Եթե Դուք «Android» համակարգ եք օգտագործում, ապա հավելվածը կարող եք ձեռք բերել այստեղից։

Նույն շարքից