Քաղաքական Միջազգային 

Թրքուհուն դատապարտել են մեկ տարվա ազատազրկման Էրդողանին վիրավորելու համար

Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիրի բնակչուհի Ֆիլիզ Աքընջըն դատապարտվել է 11 ամսվա ու 20 օրվա բանտային ազատազրկման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար, հայտնում է Ria.ru-ն։

Միջադեպը գրանցվել էր 2014 թվականի մարտին Իզմիրում, երբ Էրդողանը դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը և լքում իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական հանդիպումը։

Պատշգամբում կանգնած Աքընջըն իբրև թե ձեռքերով ժեստ է ցուցադրել նրան, որն Էրդողանը համարել է վիրավորական։
Աքընջըն իր հերթին հայտարարել է, որ իր արած ժեստը հասցեագրված չի եղել Էրդողանին։

Դատարանը որոշել է աղջկան դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով լսումների ժամանակ նրա լավ պահվածքը՝ այդ ժամկետը կրճատել է մինչև 11 ամիս և 20 օրվա։

Նույն շարքից