Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ՝ հունվարի 20-ին, Դավոսում տեղի ունեցած հանդիպան ժամանակ քննարկել են ԼՂխնդիրը:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրների «եղբայրական և բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ»։
Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ հարցերի առնչությամբ։