ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ հունվարի 20-ին Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել:
«Այսօր Վաշինգտոնում հիանալի քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- գրել է Ջեյմս Ուորլիքը :