Հունվարի 21-ի վաղ առավոտվանից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Գինեվետ գյուղում, որի գրեթե ողջ բնակչությունը հավաքվել է գյուղապետարանի հարևանությամբ և բարձրաձայնում է, որ արդեն մի քանի օր է՝ գյուղի էլեկտրիկը
էլեկտրոցանցի ղեկավարների հանձնարարականով բնակիչներից պահանջում է 2002թ. ծախսված էլեկտրաէներգիայի գումարներ, տեղեկացնում էShamshyan.com–ը:
«Էլեկտրիկը մտել է բոլորիս տներն ու ասել է, թե պետք է 2002 թվականի ծախսված էլեկտրաէներգիայի գումարները վճարենք, մինչդեռ բոլորս էլ ժամանակին վճարումները կատարել ենք: Էդ ո՞նց հասկանանք՝ 14 տարի է անցել, որ նոր հիշել են, որ հոսանքի փող ենք պարտք: Մենք միշտ էլ կանոնավոր մուծումները կատարել ենք, 2 օր ուշացնես, հոսանքը կանջատեն»,– ասել է գյուղացիներից մեկը:
Նա նաև նշել է, որ գյուղապետը պատրաստվում է գրությամբ դիմել Արարատի մարզպետին, որպեսզի վերջինս էլ դիմի կառավարությանը՝ հանձինս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, որպեսզի խնդիրը լուծվի: «Իսկ եթե կառավարությունն էլ չլուծի այդ հարցը, մնում է՝ մոմերով երթ անենք Երևան»,– ասել է նա:
Նյութ ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։