Հունվարի 21-ին, ժամը 12.06-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Ա.-ը դիմել է վրանային ժամանակավոր հենակետ առ այն, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի մոտավորապես 19-րդ կմ-ում «Նիսսան Իքստրեյլ» մակնիշի 34 TR 857 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: