Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի և մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են ՀՀ Արմավիրի մարզ: Փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղություններն ու հեռանկարները: 2016 թվականին նախանշված փոխայցելությունների վերաբերյալ հանդիպումներ են կայացել նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններում: Ավան վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Նալբանդյան գյուղում բնակվող Մնացականյանների սոցիալական ծանր պայմաններում հայտնված բազմազավակ ընտանիքին, տրամդրել նյութական, պարենային աջակցություն և խոհանոցային սպասք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն





