Միջազգային Քաղաքական 

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինայի և Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանմանը

Եվրախորհրդարանը հինգշաբթի  բանաձև է ընդունել, որում պատգամավորները, որպես լավ օրինակ բերելով,  2014-ի ապրիլից Մոլդավայի հետ սահմանված ազատ վիզային ռեժիմը, հույս են հայտնել, որ նույն ռեժիմն անհապաղ կսահմանվի նաև Ուկրաինայի և Վրաստանի հետ:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը`Եվրախորհրդարանը դրականորեն է գնահատել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի առաջին քայլերը ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու և ասոցացման համաձայնագրերի իրագործման հարցում:

Սակայն վերոնշյալ երկրների կառավարությունները դեռևս շատ անելիք ունեն  քաղաքական և տնտեսական բարեփոխումների ճանապարհին, որոնք կմոտեցնեն եվրոպական նորմերին և չափանիշներին, ինչպես ասվում է փաստաթղթում:

Նույն շարքից