Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել դադարեցնել քրդաբնակ շրջաններում խաղաղ բնակչության ոչնչացումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում դադարեցնել երկրի քրդաբնակ շրջաններում խաղաղ բնակչության ոչնչացումը։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք տագնապով ենք հետևում Թուրքիայի հարավ-արևելքում բռնությունների էսկալացմանը՝ կապված երկրի քրդաբնակ նահանգներում թուրքական իշխանությունների շարունակվող ուժային գործողության հետ»,- ասել է Զախարովան:

Զախարովան հիշեցրել է, որ Թուրքիայի մոտ 90 բուհերի ու օտար երկրների պրոֆեսորադասախոսական կազմի ավելի քան 1000 ներկայացուցիչներ 2016 թվականի հունվարի 11-ին ստորագրել են «Չենք դառնա հանցանքի համամասնակից» հռչակագիրը. «Չենք կարող չաջակցել այդ փաստաթղթում թուրքական իշխանություններին արված կոչերին՝ դադարեցնել տեղական բնակչության բնաջնջումն ու քրդերին հալածելու քաղաքականությունը, չեղյալ հայտարարել պարետային ժամը, գտնել ու պատժել խաղաղ բնակիչների իրավունքների խախտման համար մեղավորներին, ապահովել տեղի ու օտար դիտորդների մուտքը»։

Նույն շարքից