Միջազգային Քաղաքական 

Թուրքիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի հակամարտության կարգավորումը տապալելու համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ելույթ է ունեցել Դավոսի տնտեսական ֆորումում, որի ժամանակ քննադատել է Ռուսաստանին։

Դավութօղլուի խոսքերով՝ մի շարք ուժեր, այդ թվում նաև Ռուսաստանը, փորձում են տապալել Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները՝ դրանցում ներգրավելով քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG):

Դավութօղլուն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումները չպետք է մասնակցեն բանակցություններին, և որ Անկարան տարբերություն չի դնում ԴԱԻՇ-ի ու PKK-ի միջև։ Դավութօղլուի խոսքերով՝ ռուսական ավիախումբը բարդացնում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարը՝ հարվածներ հասցնելով չափավոր ընդդիմությանը։

Նույն շարքից