Առողջապահություն Հասարակություն 

Բժիշկների անտարբերությունը չափ ու սահման չունի. կինը մահացել է

2015թ. դեկտեմբերի 31-ին հիվանդանոցում «երկկողմանի սուր թոքաբորբ» ախտորոշմամբ՝ 26-ամյա Արաքսյա Դանիելյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 2015թ. դեկտեմբերի 26-ին հղի կինը «Հարբուխ» ախտորոշմամբ ստացիոնար բուժման է ընդունվել «Արմավիրի» ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունք, որտեղ 2 օր շարունակ թոքերի հետ կապված բուժզննության է ենթարկվել բժիշկ Անդրանիկ Պապոյանի կողմից, սակայն բժիշկն արձանագրել է, որ հղին թոքերի հետ կապված խնդիր չունի:

Հիվանդանոցում գտնվելու միայն 3 -րդ օրը կինը ենթարկվել է ռենտգեն հետազոտության, արդյունքում՝ նրա մոտ ախտորոշվել է «երկկողմանի սուր թոքաբորբ»:

Դրված ախտորոշումից հետո մարզի ԲԿ-ից Արաքսյա Դանիելյանը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն դժբախտաբար նա նշված ախտորոշմամբ հիվանդության պատճառով կինը մահացել է:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ  սկզբնաղբյուրում։

Նույն շարքից