Հասարակություն 

Բացառիկ տեսանյութ` «Ջրաշխարհ»-ի սեփականատիրոջ 21-ամյա որդու կողմից Երևանում տեղի ունեցած «շումախերական» վթարից

Հունվարի 17-ին, Երևանում 21-ամյա Մհեր Խաչատրյանի կողմից վարած Ford Mustang մակնիշի ավտոմեքենայի վթարից, երբ վերջինս Սայաթ -Նովա պողոտայից մեծ արագությամբ «խաղեր տալով» թեքվում է դեպի Աբովյան փողոց ու «հագնում» էլեկտրասյանը:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նախապատաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ վարորդ Մ. Խաչատրյանը սովորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոնի Օնլայն համալսարանի բիզնես -մենեջմենտ ֆակուլտետի 2-րդ կուրսում, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորը, նրա ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 28 շենքի բնակիչ, 22-ամյա Ալբերտ Հախումյանն է: Վերջինս սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի մագիստրատուրայում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նույն շարքից