Հասարակություն 

Վիճաբանություն երևանյան տուրիստական գործակալություններից մեկում. 2 անձ բերման է ենթարկվել

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում հունվարի 19-ին մայրաքաղաքի տուրիստական գործակալություններից մեկում տեղի ունեցած վիճաբանության մասին:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ հունվարի 19-ին ժամը 21.30-ին 31-ամյա Անահիտ Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 25-ին ոմն Արուս Էրեբունու փողոցում գտնվող տուրիստական գործակալությունում իրենից խաբեությամբ վերցրել է 70 հազար դրամ, դրամ, սակայն մինչ օրս չի վերադարձրել, իսկ հունվարի 19-ին ժամը 13.30-ին նույն գործակալությունում վիճաբանության ժամանակ Արուսի ամուսինը` Խաչիկը, ձեռքով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Պարզվել է, որ Արուսը 23-ամյա Արուսյակ Հ.-ն է, իսկ Խաչիկը`30-ամյա  Խաչատուր Մ.-ն, որոնք հունվարի 20-ին, ժամը 21.00-ին, ներկայացել են բաժին:

Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից