Հարավային Իտալիայի Սելիա գյուղում հրամանագիր է ստորագրվել, որով գյուղի հատկապես տարեց բնակիչներին կարգադրվում է հոգ տանել սեփական առողջության մասին:
Telegraph-ի հաղորդմամբ՝ այժմ փոքրիկ գյուղում կարելի է ավելի շատ թափառող շների ու կատուների հանդիպել, քան մարդկանց, իսկ նորակառույց բժշկական կենտրոնում տարեցների հերթեր են գոյանում:
Գյուղապետ Դավիդե Ձիկինելլանը նշել է, որ յուրաքանչյուր մահացողի հետ գյուղն ավելի է մոտենում իր վախճանին:
Գյուղապետը որոշել է համապատասխան հրամանագիր ստորագրել` ստիպելու բնակչությանը կանոնավոր բժշկական հետազոտություններ անցնել առողջական խնդիրներից խուսափելու համար:
Հետազոտությունների ծախսերը մասնակի, երբեմն նաև ամբողջովին փոխհատուցվում են գյուղապետարանի համեստ միջոցներով, իսկ նրանք ովքեր հրաժարվում են բժշկական հետազոտություն անցնել, ստիպված են տարեկան 30 եվրո հարկ վճարել: