Աշխարհում ամենաթանկ պիցցան կարելի է փորձել կանադական Ռիչմոնդ քաղաքի Steveston պիցցայանոցում: 450 դոլարանոց պիցցայի բաղադրատոմսն է՝ ծովախեցգետին, թառափի խավիար, թագավորական մանր ծովախեցգետին, սև ձողաձուկ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Թանկարժեք պիցցան ընդգրկված է Գինեսի ռեկորդակիրների գրքում: Պիցցայանոցի սեփականատերը պատմել է, որ նման բաղադրատոմս է մտածել, քանի որ շատ է սիրում ծովամթերք:
Նախորդ ռեկորդագիր պիցցայի գինը եղել 178 դոլար: