Եգիպտոսում՝ Գիզայի հռչակավոր բուրգերի մոտ, ռումբ է պայթել, ինչի հետևանքով կա 6 զոհ, հայտնում է Theguardian-ը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ռումբը պայթել է հին բուրգերի մերձակա տներից մեկում, երբ այնտեղ ռեյդ է սկսվել: Զոհվել են ոստիկաններ և քաղաքացիական անձինք: Կա 13 վիրավոր՝ ծանր վիճակում: