«Ժողովուրդ» թերթը գրում է, «Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները փորձում են արագ տեմպերով ավարտել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքները: Այս շտապողականությունը շատ պարզ բացատրություն ունի. ՀՀԿ-ն այդ կերպ ցանկանում է ապահովել, որ ընտրակեղծարարության համար օրենսգրքում թողնված բացերն անպայման պահպանվեն:
Մյուս կողմից էլ արդեն իսկ նկարագրվում է նաեւ այն հանգամանքը, թե համամասնական ցուցակների կազմման եւ դրանցով մանդատների բաշխման համակարգը ՀՀ իշխանություններն ինչպես են պատրաստվում ձեւափոխել: Այս տեսանկյունից շատ կարեւոր է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի երեկ ներկայացրած հետեւյալ պարզաբանումը. «Բացի զուտ համամասնական ընտրակարգ լինելուց՝ որեւիցե ընտրատարածքում, որեւիցե կուսակցություն ինչ-որ դեմքերով պետք է հանդես գա: Բնականաբար, ընտրատարածքային թիվը կնվազի, որտեղից որ անպայմանորեն պատգամավոր է ընտրվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: